Ցանկանում եք ինքներդ կատարել ֆիզիկական փորձեր` ստանալ էլեկտրականություն, իմանալ ինչ է կածակը, ինչպես պաշտպանվել, ծանոթանալ ամենահետաքրքիր և հիշարժան գիտական բացահայտումներն ու գիտնակններին, իմանալ ինչ է իզոտոպը և ինչպես են այն կիրառում բժշկության մեջ, մասնակցել նյութում գամմա ճառագայթների փոխազդեցության լաբորատոր աշխտանքներին և վերջապես իմանալ թե ինչպես են ֆիզիկոսները գրանցում մասնիկների հոսքերը
PhYSS 2017-ը նախատեսված է աշխույժ, հետաքրքրասեր, գիտությունը սիրող և գիտությանը նվիրված այն պատանիների համար, ովքեր սովորում են ավագ դպրոցում և ցուցաբերում են գերազանց առաջադիմություն բնագիտական առարկաների նկատմամբ:
Դասախոսություններ՝
1. "Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: Կլանման և արձակման սպեկտրներ: Սպեկտրային վերլուծություն" /լաբորատոր/
2. Աշխարհում հայտնի գիտնականներն ու նրանց կատարած բացահայտումները /դասախոսություն/
3. Ի՞նչ է կայծակը: Ինչպես պաշտպանվել: Բնագիտություն: Էլեկտրականություն: Մթնոլորտի կառուցվածք: Ամպի առաջացում, տեսակներ:
Ամպրոպ: Կայծակի առաջացում: Որոտ: Կայծակից պաշտպանություն: /դասախոսություն/
4. Ամպ շշի մեջ /փորձ/
5. Տեսլայի Կծիկ /փորձ/
6. Միջուկային բժշկություն` ռադիոակտիվ իզոտոպների ստացումը և կիրառումը առողջապահության համար /դասախոսություն/
7. Նյութում գամմա ճառագայթների փոխազդեցությունը: /լաբորատոր/
8. Մասնիկների գրանցման սարքեր: /լաբորատոր/
9. Այլընտրանքային Էներգիայի աղբյուրներ
10. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում /անգլերեն/
11. Ի՞նչ է պոստերը, ինչպես պատրաստել գիտական պոստեր /Հունիսի 30-ին կներակայացվի Ձեր իսկ պատրաստած պոստերը/
12. CV /ռեզումե/, ինչպե՞ս ճիշտ գրել CV, ինչ է և ինչպե՞ս ճիշտ գրել մոտիվացիոն նամակ
Դասընթացի վերջում անցկացվելու է պոստեր սեսիա, որտեղ կորոշվի հաղթողը և կստանա դրամական պարգև: Մյուսները կստանան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի անվան վկայական:
Ինչպե՞ս Դիմել՝
Հետևի՛ր այս հղմանը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfuFP9qsRzlFZVnNEUMPQcJwv58GbIguSBz
DnoN_eR3QLd-lg/viewform, կամ էջում գտիր Դիմում Հայտը, լրացրու, սղմիր SUBMIT կոճակը և սպասիր մեր պատասխանին: Հիշի՛ր, որ դպրոցին մասնակցելու համար,դու պետք է անցնես փոքրիկ քննություն /թեստ/, դիմում հայտը ստանալուց հետո, մենք կկապվենք քեզ հետ և կտեղեկացնենք հետագա քայլերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 20.05.2017թ.
Դասախոսներ՝
Աշոտ Չիլինգարյան - Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի /ԵրՖԻ/ տնօրեն
Ալբերտ Ավետիսյան - ԵրՖԻ Իզոտոպների ՈՒսումնաիրության և Արտադրության բաժնի ղեկավար
Վաչագան Հարությունյան - ԵրՖԻ-ի Կիրառական Ֆիզիկայի բաժնի ղեկավար
Ալեքսանյան Էդուարդ - երիտասարդ գիտնական /ԵրՖԻ/
Դալլաքյան Ռուբեն- երիտասարդ գիտնական, ԵրՖԻ-ի գիտ քարտողար
Երանուհի Ղանդիլյան - երիտասարդ գիտնական /ԵրՖԻ/
Տիգրան Կարապետյան - երիտասարդ գիտնական /ԵրՖԻ/
Հռիփսիմե Մկրտչյան - երիտասարդ գիտնական /ԵրՖԻ/
Նարեկ Հակոբյան - երիտասարդ գիտնական /ԵրՖԻ/
Անդրանիկ Մանուկյան - մագիստրանտ /ԵրՖԻ/
Արմինե Գրիգորյան - մագիստրանտ /ԵրՖԻ/
Անուշ Բադալյան - մագիստրանտ /ԵրՖԻ/
Աղունիկ Ղազարյան - դիզայներ /ԵրՖԻ/ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Զարուհի Ասատուրյան - օֆիս մենեջեր /ԵրՖԻ/ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
More... http://www.yerphi.am/index.php/physs-2017/714-physs-2017-summer-school-for-youth